Ուղևորափոխադրումներ

big_e47d89cbf5181a9959a54d18d2827988Ուղևորափոխադրումներ Զվարթնոց օդանավակայան

Զվարթնոց միջազգային օդանավակայանը` լավագույններից մեկն է Հարավային Կովկասում: Այն հանձնվել է շահագործման 1980 թվականին: Հիմա Զվարթնոց օդանավակայանը տարեկան ընդունում է ավելի քան երկու միլլիոն ուղևոր և տաս հազար օդանավ: 2001 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պայմանագիր ստորագրեց արգենտինական Corporacion America ընկերության հետ, որը լիովին վերանորոգեց օդանավակայանի շենքը: Այժմ Զվարթնոց օդանավակայանը համալրված է նորագույն տեխնոլոգիական լուծումներով և համապատասխանում է բոլոր բարձր միջազգային չափանիշներին: Այնտեղ Դուք կգտնեք հարմարավետ սպասման և մեկնման սրահներ, չվերթների մասին տեղեկատվություն ստանալու համակարգեր, բազմաթիվ սրճարաններ և duty-free խանութներ:


Շատ հաճախ Հայաստան ժամանողները դժվարանում են օդանավակայանից հասնել Երևան: Իհարկե կարելի է օգտվել տաքսու ծարայություններից, սակայն վարորդների հետ պայմանավորվելիս նույնպես կարող են ծագել տարատեսակ խնդիրներ: City Hotel Yerevan ընկերությունը ձգտում է բարձր պահել մատուցված ծարայությունների չափանիշը, առաջարկելով բոլոր ցանկացողներին բարձրակարգ փոխադրում Զվարթնոց օդանավակայանից դեպի Երևան: Դուք այլևս կարիք չեք ունենա ծանր ուղեբեռով սպասել, թե երբ ինչ-որ մեկը կբարեհաճի օգնության ձեռք մեկնել: Մենք կդիմավորենք Ձեզ օդանավակայանում և կուղեկցենք դեպի նախընտրած հյուրանոց:


Այսքանով մեր առաջարկած ծառայությունների ցանկը չի սպառվում: Բացի անհատական փոխադրումից մենք նաև հոգում ենք զբոսաշրջիկների խմբերի փոխադրում Զվարթնոց օդանավակայանից դեպի Երևան մասին: Այնպես որ, նշանակություն չունի միայնակ եք Դուք, թե խմբով: Մենք կկազմակերպենք ամենը: Բոլոր տեղափոխումները իրականացվում են մաքուր և բարձրակարգ ավտոմեքենաներով և ավտոբուսներով` կախված Ձեր իսկ ընտրած ծառայությունների փաթեթից: Մենք նույնպես կհոգանք Ձեր մեկնման մասին: Երևանի հյուրերին այլևս անհրաժեշտ չե մտահոգվել, թե ինչպես հասնել օդանավակայան:


Մեր ընկերությունը կկանխատեսի ամեն խոչընդոտ և կանի հնարհավորինս, որպեսզի Դուք ժամանակին հասնեք թռիչքին: Առավել հարմարավետության համար խորհուրդ ենք տալիս պատվերը ձևակերպել նախօրոք: Մեր ծառայությունները հասանելի են շաբաթը 7 օր, օրական 24 ժամ:
City Hotel Yerevan-ը կանի ամեն ինչ, որ Ձեր այցը Հայաստան լինի հաճելի առաջին վարկյանից մինչև վերջինը: